Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 11:30

Ադրբեջանական կողմն այս գիշեր հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 420 կրակոց

Յունւարի 8-ի` լոյս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ:

«tert.am» - Յունւարի 8-ի` լոյս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ:

Ինչպէս տեղեկացնում է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը` այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 420 կրակոց:

ԼՂՀ պաշտպանական բանակի առաջապահ զօրամասերը տիրապետում են օպերատիւ-մարտավարական իրադրութեանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի յուսալի պահպանութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։