Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 11:40

Առաջին «Airbus»-ը գրանցւել է Իրանի անունով

Առաջին «Airbus»-ն արդէն գրանցւել է Իրանի անունով: Այն «Iran Air»-ին կը յանձնւի ընթացիկ շաբաթւայ վերջին: Այս մասին պաշտօնապէս յայտարարել է Իրանի դրօշակակիր աւիաընկերութեան տնօրէն Ֆարհադ Փարւարեշը:

«ԱԼԻՔ» - Առաջին «Airbus»-ն արդէն գրանցւել է Իրանի անունով: Այն «Iran Air»-ին կը յանձնւի ընթացիկ շաբաթւայ վերջին: Այս մասին պաշտօնապէս յայտարարել է Իրանի դրօշակակիր աւիաընկերութեան տնօրէն Ֆարհադ Փարւարեշը:

«Ինքնաթիռն Իրան տեղափոխելու նպատակով, մեր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը գտնւում են Ֆրասիայում»,- ասել է Փարւարեշը` յաւելելով, որ անհրաժեշտ տեխնիկական պատրաստւածութիւնն անցնելու նպատակով` աւիաընկերութեան աշխատակիցները տեւական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում են:

«Airbus 321-211» տիպի ինքնաթիռը 7418 սերիական համարանիշով արդէն գրանցւել է «Iran Air»-ի անունով: Աւելի քան չորս տասնամեակ դադարից յետոյ, այն առաջին նոր ինքնաթիռն է, որ համալրելու է ընկերութեան թռիչքակազմը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։