Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 10:30

Արտասահմանեան ընկերութիւններն առանց որեւէ արգելքի կարող են համագործակցել Իրանի հետ

Վիեննայում կայացել է միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը վերահսկող համատեղ յանձնաժողովի նիստը:

«ԱԼԻՔ» - Վիեննայում կայացել է միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը վերահսկող համատեղ յանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում, իրանական կողմը ներկայացրել է անցած մէկ տարւայ ընթացքում ԱՄՆ-ի կողմից միջուկային համապարփակ համաձայնագրով ամրագրւած պարտաւորութիւնների խախտման մասին բողոքը:

Պաշտօնական Թեհարնը նշել է, թէ Իրանի դէմ գործող պատժամիջոցների երկարաձգումը հակասում է միջուկային համապարփակ համաձայնագրով ամրագրւած պայմանաւորւածութիւններին, իսկ ամերիկեան կողմն էլ ներկայացրել է այն միջոցառումները, որոնք ձեռնարկւել են երկարաձգւած պատժամիջոցների հետեւանքները չէզոքացնելու նպատակով:

Նիստին մասնակից միւս երկրների ներկայացուցիչները, սակայն, Իրանի առաջ քաշած խնդիրները համարել են «լուրջ եւ մտահոգիչ» եւ Վաշինգտոնից պահանջել են ձեռնարկել քայլեր, որոնք կը չէզոքացնեն պատժամիջոցների ազդեցութիւնը:

Նիստին մասնակից բոլոր երկրները մէկ անգամ եւս բարձրաձայնել են միջուկայաին համապարփակ համաձայնագրի ամբողջական իրագործման կապակցութեամբ` իրենց լիակատար յանձնառութեան մասին:

Աւարտին, մասնակիցները հանդէս են եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է, որ Իրանի դէմ գործող ամերիկեան պատժամիջոցների երկարաձգումը, որեւէ կերպ չի կարող ազդել համապարփակ համաձայնագրով Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների չեղարկման վրայ, եւ արտասահմանեան ընկերութիւնները կարող են առանց որեւէ արգելքի եւ մտավախութեան համագործակցել Իրանի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։