Հա

Քաղաքական

11/01/2017 - 11:00

Ուշացած արձագանգ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած տարւայ դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դէպքերից 12 օր անց հանդէս են եկել յայտարարութեամբ.

Տաւուշում տեղի ունեցած դիւերսիայի վերաբերեալ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ

 

«yerkir.am» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած տարւայ դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դէպքերից 12 օր անց հանդէս են եկել յայտարարութեամբ.

«Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմեանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈՒ-ն դեռ իրենց մօտ է պահում մարտի ժամանակ սպանւած ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է եւ հակասում է կողմերի ստանձնած՝ ուժ չկիրառելու մասին պարտաւորութիւններին: Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստօրէն հետեւել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 2016-ին կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, այդ թւում` ամենակարճ ժամկէտներում ԵԱՀԿ հետաքննութեան մեխանիզմներ ստեղծելու վերաբերեալ պարտաւորութեանը։

Համանախագահները նաեւ կոչ են անում, 2010 թւականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին համապատասխան, անյապաղ վերադարձնել աճիւնները՝ հաշւի առնելով տւեալ հարցի` բացառապէս մարդասիրական բնոյթը։ Համանախագահներն իրենց ցաւակցութիւնն են յայտնում զոհւած զինծառայողների ընտանիքներին, որոնց համար նոր տարւայ հետ կապւած յոյսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ 2016 թւականի դեկտեմբերի 29-ին վաղ առաւօտեան ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՀՀ Տաւուշի մարզի Չինարի գիւղի մօտակայքում ձեռնարկւել է զինւած յարձակում, որի հետեւանքով սպանւել են երեք հայ զինծառայողներ:  ՀՀ պետական սահմանի պաշտպանութեան համար մղւած մարտերի ընթացքում զոհւել են աւագ լէյտենանտ Շաւարշ Մելիքսեթի Մելիքեանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայեանը եւ Էրիկ Գարիկի Աբովեանը: 

 

Յարակից լուրեր

  • Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»
    Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»

    Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցութեան համագումարում յայտարարել է, որ «Մենք չպէտք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»
    Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

    Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։