Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 11:20

Էդւարդ Նալբանդեանն անդրադարձել է համանախագահների յայտարարութեանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին յայտարարութեան կապակցութեամբ «Արմէնպրես» լրատւական գործակալութիւնը հարցով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանին.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին յայտարարութեան կապակցութեամբ «Արմէնպրես» լրատւական գործակալութիւնը հարցով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանին.

 

- Պարոն նախարար, ինչպէ՞ս կը մեկնաբանէք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած յայտարարութիւնը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիւերսիոն յարձակման փորձի վերաբերեալ:

- Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապէս հետեւողականօրէն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պէտք է անվերապահ իրականացւեն Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, ներառեալ, ինչպէս նշում են համանախագահները՝ հնարաւորինս կարճ ժամանակահատւածում ներդրւի միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թէ որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետեւաբար, հէնց այդ կողմի վրայ է ընկնում միջադէպերի եւ զինադադարի խախտումների ողջ պատասխանատւութիւնը։ Նման մեխանիզմը հնարաւորութիւն կընձեռնի, ինչպէս համանախագահներն են ասում, ձերբազատւել փոխադարձ մեղադրանքներից: Թէեւ, երբ ադրբեջանական դիւերսանտը վնասազերծւում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թէ ով է յարձակւել:

Յուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կը լինեն` անյապաղ խստօրէն արձագանգելու հակամարտութեան գօտում ուժի կամ ուժի սպառնալիքի իւրաքանչիւր դրսեւորմանը` յատկապէս, երբ հրադադարի խախտման արդիւնքում զոհեր են լինում: Չպէտք է թոյլ տալ, որ ուշացած արձագանգը խախտումներ իրականացնողի կողմից ընկալւի, թէ իր գործողութիւնները կարող են հանդուրժւել։ Ինչպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետեւանքով արձանագրւած միջադէպերն անընդունելի են եւ լուրջ վնաս են հասցնում կարգաւորման գործընթացին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննութեան մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողութիւնների ընդլայնմանը, համանախագահները մնում են այն եզակի ձեւաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է եւ պէտք է շարունակի իր կանխարգելիչ գործունէութիւնը: 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։