Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 12:10

Իր հրաժեշտի ելոյթում Օբաման կարեւոր ձեռքբերում է համարել Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագիրը

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման հանդէս է եկել ժողովրդին ուղղւած հրաժեշտի ելոյթով:

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման հանդէս է եկել ժողովրդին ուղղւած հրաժեշտի ելոյթով:

Օբաման իր ելոյթում յատուկ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերւած համապարփակ համաձայնագրին՝ այն համարելով իր վարչակազի գլխաւոր ձեռքբերումներից:

Նա կարեւորել է նաեւ Բին Լադենի սպանութիւն ու Կուբայի հետ ԱՄՆ-ի յարաբերութիւնների կարգաւորումը:

Իր ելոյթում Նա կոչ է արել ամերիկացիներին պահպանել ժողովրդավարութիւնը:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ իր ելոյթում նա ռասիզմն ու տնտեսական անհավասարութիւնը համարել է ԱՄՆ-ում ժողովրդավարութեանը սպառնացող գլխաւոր վտանգներից մէկը, ինչպէս նաեւ քաղաքական գործիչների կողմից կողմնակալ փաստերի ընտրութիւնը, երբ  կարծիքը հիմնւած չէ «որոշ ընդհանուր ելակէտային փաստերի վրայ»: 

Որպէս օրինակ նման իրավիճակի նա բերել է կլիմայի փոփոխութեան խնդիրը, որի ուղղութեամբ ակտիւ աշխատել է Օբամայի վարչակազմը, ցուցադրաբար անտարբեր է ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա իր հրաժեշտի ելոյթն ունեցել է Չիկագոյում: Օբաման յայտարարել է, որ ցանկանում էր ելոյթ ունենալ ոչ թէ Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, որտեղ, ըստ նրա՝ «սկսւել է ամէն ինչ»:

Հրաժեշտի ելոյթի պահին նրա հետ դահլիճում են եղել նաեւ կինը՝ Միշէլ Օբաման եւ փոխնախագահ Ջօ Բայդենն իր կնոջ հետ: Դահլիճում հաւաքւած է եղել շուրջ 20 հազար մարդ:

Յատկանշական է, որ ելոյթ վերջում նա չի կարողացել զսպել արցունքները:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։