Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը եւրոպական երկրներին մեղադրել է սիրիական ճգնաժամի եւ սիրիացի փախստականների հարցում բաւականաչափ սրտացաւ վերաբերմունք չդրսեւորելու համար եւ նշել, որ Եւրոպայի անվտանգութիւնը սկսւում է Թուրքիայից:
«ԱԼԻՔ» - Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը եւրոպական երկրներին մեղադրել է սիրիական ճգնաժամի եւ սիրիացի փախստականների հարցում բաւականաչափ սրտացաւ վերաբերմունք չդրսեւորելու համար եւ նշել, որ Եւրոպայի անվտանգութիւնը սկսւում է Թուրքիայից: Այս մասին յայտնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Haber Turk» կայքը։
«Եւրոպայի անվտանգութիւնը Թուրքիայից է սկսւում: Եթէ Թուրքիան անվտանգ չլինի` Եւրոպան ոչ մի դէպքում անվտանգ չի լինի: Մեզ մօտ մի բան է տեղի ունենում, յաջորդ օրը Եւրոպայում, ԱՄՆ-ում է տեղի ունենում: Ահաբեկչութեան դէմ անվտանգ երկիր չկայ: Այսօր մեզ մօտ, վաղը` ձեզ մօտ»,- ասել է Եըլդըրըմը:
Թուրք պաշտօնեան նաեւ յայտարարել է, որ Արեւմուտքը ձեւացնելով, թէ պայքարում է Մերձաւոր Արեւելքում ահաբեկչութեան դէմ, իրականում ոչ մի լուրջ քայլ չի անում:
«Այս տարածաշրջանի փրկութեան համար լուրջ պայքար միայն Թուրքիան է մղում»,- յայտարարել է Եըլդըրըմը: