Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 13:50

Հայաստանը Դուբայում բացելու է գլխաւոր հիւպատոսութիւն

Հայաստանը նախատեսում է Արաբական Միացեալ Էմիրութիւնների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն, այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկւած է կառավարութեան յունւարի 12-ի նիստի օրակարգում:

«armenpress» - Հայաստանը նախատեսում է Արաբական Միացեալ Էմիրութիւնների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն, այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկւած է կառավարութեան յունւարի 12-ի նիստի օրակարգում: 

Հայաստանի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ յարաբերութիւններն ու բազմաճիւղ համագործակցութիւնը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնաւորապէս Արաբական Միացեալ Էմիրութիւնների Դուբայ քաղաքի միջոցով: 

«Ներկայումս Դուբայը աշխարհի առեւտրատնտեսական կարեւորագոյն կենտրոններից է: Ըստ տեղեկութիւնների ԱՄԷ-ում, մասնաւորապէս Դուբայում բնակւող Հայաստանի քաղաքացիների թւաքանակը տատանւում է 2500-3000 միջեւ: Կանոնաւոր իրականացւում են շաբաթական 4-5 չւերթ, աւելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թւաքանակը, ինչպէս նաեւ բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հիւպատոսութիւններ: 

Նկատի ունենալով վերոշարադրեալը, աշխարհագրական առումով Հայաստանին մօտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացւածութիւնը, ինչպէս նաև վերջին տարներին ԱՄԷ-ի գործարար շրջանակների հետաքրքրւածութիւնը Հայաստանի նկատմամբ` նպատակայարմար է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն` որպէս հիւպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հիւսիսային էմիրութիւնները»,- նշւած է հիմնաւորման մէջ: 

Ակնկալւում է, որ գլխաւոր հիւպատոսութեան հիմնումը հնարաւորութիւն կընձեռի, բացի հիւպատոսական աշխատանքից, տեղում ծաւալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցութեան առաւել խորացմանն ու զարգացմանը միտւած գործունէութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։