Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 14:40

Քաղաքացիական հասարակութեան ակտիւիստները պահանջում են սառեցնել ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատւիրակութեան ձայնը

Քաղաքացիական հասարակութեան մի խումբ ակտիւիստներ կոլեկտիւ յայտ են ներկայացրել ԵԽԽՎ-ին անդամներին վեհաժողովի ձմեռային նստաշրջանից առաջ։

«news.am» - Քաղաքացիական հասարակութեան մի խումբ ակտիւիստներ կոլեկտիւ յայտ են ներկայացրել ԵԽԽՎ-ին անդամներին վեհաժողովի ձմեռային նստաշրջանից առաջ։

Ինչպէս տեղեակցնում է «news.am»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «contact.az»-ին, նրանք վեհաժողովին կոչ են արել հետաքննել ԵԽԽՎ-ում քաղաքական կաշառակերութեան փաստերը, որոնց մասին յայտնի էր դարձել Իտալիայում ԵԽԽՎ-ի նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտէի դէմ քրէական գործի մեկնարկից եւ Կայունութեան եւրոպական նախաձեռնութեան «Խաւիարային դիւանագիտութիւն 2» զեկոյցի հրապարակումից յետոյ։

Դիմումի մէջ յիշատակւում է, որ Միլանի դատախազութիւնը Վոլոնտէին մեղադրել էր ադրբեջանցի պատգամաւորներ Էլհան Սուլէյմանովից եւ Մուսլիմ Մամեդովից 2.39 մլն. եւրօ կաշառք ստանալու մէջ։ Խնդրագրի հեղինակները ԵԽԽՎ-ին  կոչ են անում անհապաղ հեռացնել վեհաժողովից այդ պատգամաւորներին եւ հետաքննութիւն սկսել նրանց դէմ:

Դրա հետ մեկտեղ կոչ է արւում կասեցնել ադրբեջանական պատւիրակութեան ձայնի իրաւունքը։ Դիմումի հեղինակները կարծում են, որ 2013-ի յունւարին ԵԽԽՎ-ում քաղբանտարկեալների մասին Քրիստոֆէր Շտրասերի զեկոյցով քւէարկութեան արդիւնքները չեն կարող օրինական համարւել։ Քանի որ, «Խաւիարային դիւանագիտութիւն 2» զեկոյցից պարզ է դառնում, որ պատգամաւորներին կաշառելն իրականացվել է հէնց Շտրասերի զեկոյցի ընդունումը խոչընդոտելու համար։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։