Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 10:20

Դոնալդ Թրամփ.- «Ռուսաստանը աւելի շատ է յարգելու մեր երկիրը, երբ ես նախագահ դառնամ»

ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ Դոնալդ Թրամփը տւել է իր առաջին մամլոյ ասուլիսը:

Մամլոյ ասուլիսին Թրամփը ժամանել է դստեր` Իւանկայի եւ փեսայի` Ջարեդ Կուշների ուղեկցութեամբ: 

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ Դոնալդ Թրամփը տւել է իր առաջին մամլոյ ասուլիսը:

Մամլոյ ասուլիսին Թրամփը ժամանել է դստեր` Իւանկայի եւ փեսայի` Ջարեդ Կուշների ուղեկցութեամբ: 

Նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ Թրամփի առաջին մամլոյ ասուլիսը մեկնարկել է նրա դէմ կոմպրոմատի առկայութեան մասին տեղեկութեան մեկնաբանմամբ:

Թրամփի ներկայացուցիչը յայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածւած տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը:

Թրամփը շնորհակալութիւն է յայտնել այն լրատւամիջոցներին, որոնք ուշադրութիւն չեն դարձրել այդ «կեղծ» լուրին եւ չեն տարածել այն:

Յիշեցնենք, որ աւելի վաղ «CNN»-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալութիւնների ղեկավարներն անցած շաբաթ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամային եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկութիւնների ամփոփագիր այն մասին, թէ Ռուսաստանի յատուկ ծառայութիւնները կոմպրոմատ հանդիսացող անձնական տեղեկութիւններ ունեն Թրամփի մասին:

Նշենք, որ մամլոյ ասուլիսի ընթացքում ուշադրութեան առանցքում է եղել այսպէս կոչւած «ռուսական թեմա»-ն:

Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ լաւ յարաբերութիւններ հաստատելու հնարաւորութիւնը, քանի որ դա կարող է օգնել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինների դէմ պայքարին:

«Եթէ Պուտինին դուր է գալիս Թրամփը, ապա դա առաւելութիւն է եւ ոչ թէ թերութիւն: Յոյս ունեմ, որ մենք կընկերանանք, մենք լաւ հնարաւորութիւններ ունենք»,- ասել է Թրամփը:

Նա յայտնել է, որ նոյնպէս կարող է կոշտ լինել Ռուսաստանի հետ: 

«Ով է հաւատում, որ Քլինթոնը կարող էր աւելի կոշտ լինել Պուտինի հետ, քան Թրամփը»,- ասել է Թրամփը`յաւելելով, որ Ռուսաստանն աւելի շատ է յարգելու ԱՄՆ-ին, երբ ինքը ստանձնի նախագահի պարտականութիւնները: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։