Հա

Քաղաքական

12/01/2017 - 10:30

Թուրքիան բետոնէ պատ կը կառուցի Հայաստանի եւ Իրանի սահմանին՝ Կարսի, Իգդիրի ու Արդահանի կողմից

2016 թւականի մայիսին վարչութեան եւ Թուրքիայի պաշտպանութեան եւ ֆինանսների նախարարութիւնների միջեւ համատեղ արձանագրութիւն է կազմւել երկրի 6 նահանգում անվտանգութեան նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերեալ:

«ԱԼԻՔ» - Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնէ պատի կառուցումն աւարտելուց յետոյ ձեռնամուխ կը լինի նաեւ Հայաստանի եւ Իրանի սահմաններին` Արդահանի, Իգդիրի եւ Կարսի կողմից, պատի կառուցմանը, այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը`յղում կատարելով թուրքական «t24.com.tr» կայքին, որը վկայակոչել է Թուրքիայի կառավարութեանը կից պետական բնակարանաշինութեան վարչութեան (TOKİ) աղբիւրներին։

Նշւում է, որ սահմանային պատի կառուցումը կը ստանձնի վարչութիւնը: 


2016 թւականի մայիսին վարչութեան եւ Թուրքիայի պաշտպանութեան եւ ֆինանսների նախարարութիւնների միջեւ համատեղ արձանագրութիւն է կազմւել երկրի 6 նահանգում անվտանգութեան նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերեալ:

Նախատեսւում է, որ բետոնէ պատը կունենայ 3 մետր բարձրութիւն եւ 2 մետր լայնութիւն: 

Միեւնոյն ժամանակ, թուրքական «Vatan» պարբերականը յայտնում է, որ Սիրիայի հետ սահմանին բետոնէ պատի կառուցումը կաւարտւի արդէն ապրիլ ամսին:

Յարակից լուրեր

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց
    Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց

    Սուրիա մարդասիրական առաքելութիւն իրականացնող խումբի ուղարկումը ինչպէս ներքին, նոյնպէս ալ միջազգային մակարդակի վրայ տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։