Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 10:50

Ռեքս Թիլերսոնը ցանկանում է ամբողջական վերանայման ենթարկել միջուկային համապարփակ համաձայնագիրը

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտօնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը յայտարարել է, որ պետքարտուղարի պաշտօնը զբաղեցնելու դէպքում «ամբողջական վերանայման» կը ենթարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագիրը:

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտօնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը յայտարարել է, որ պետքարտուղարի պաշտօնը զբաղեցնելու դէպքում «ամբողջական վերանայման» կը ենթարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագիրը:

Այս մասին, ըստ «Reuters»-ի` Թիլերսոնը յայտարարել է ԱՄՆ-ի Սենատի լսումների ընթացքում:

«Միջուկային համապարփակ համաձայնագրի բոլոր կողմերը պէտք է ամբողջական վերանայման ենթարկւեն, որպէսզի պարզ դառնայ, թէ արդեօք հնարաւոր է դրանց օգնութեամբ վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը, թէ` ոչ»,- ասել է Թիլերսոնը:

Ի հակադրութիւն Թրամփի, Թիլերսոնը, սակայն, չի խօսել միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման մասին: Նա շեշտել է, որ փորձելու է բարձրացնել վերահսկման մեխանիզմները մակարդակը, որպէսզի վստահութիւն ձեռք բերւի այն մասին, որ Իրանը չի շրջանցում իր ստանձնած պարտաւորութիւնները:

Յենւելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Արեւմտեան որոշ աղբիւրների տարածած ոչ հաւաստի տեղեկութիւնների վրայ` ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն նշել է, որ միջուկային համապարփակ համաձայնագիրը չէզոքացրել է միջուկային զէնք ստեղծելու Իրանի հնարաւորութիւնը, սակայն, այն չի կարող մշտապէս զրկել Իրանին այդ հնարաւորութիւնից: Բացի այդ, ըստ նրա` համապարփակ համաձայանգիրը չի կարող Իրանին զրկել միջուկային զէնք գնելու հնարաւորութիւնից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։