Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 12:10

Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար եւս 180 լրագրողի է ներառել «սեւ ցուցակ»-ում

Ադրբեջանը Ղարաբաղ այցելած արտասահմանցիների ցուցակում 180 լրագրողների է ներառել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: 

«tert.am» - Ադրբեջանը Ղարաբաղ այցելած արտասահմանցիների ցուցակում 180 լրագրողների է ներառել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Նրանց մեծամասնութիւնը ռուս եւ ուկրայինացի լրագրողներ են»,- գործակալութեանը յայտնել են ադրբեջանական գերատեսչութիւնից: ԱԳՆ-ում ընդգծել են, որ «սեւ ցուցակ»-ում, ընդհանուր առմամբ, 623 մարդ է ընդգրկւած:
Նշւում է, որ ամէնից յաճախ Լեռնային Ղարաբաղ են այցելել ռուս, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի եւ ամերիկացի լրագրողները:

Երկրի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը գործակալութեանը յայտնել է նաեւ, որ ներկայ պահին գերատեսչութիւնում ուսումնասիրում են ինդոնեզիական «Տեմպօ» ամսագրի ներկայացուցիչ Ֆամեգա Պուտրիի` Ղարաբաղ կատարած «անօրինական այցի» հետ կապւած գործը:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։