Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 12:20

Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, բռնութեան է ենթարկւել նաեւ կին պատգամաւոր

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի հերթական քննարկումն աւարտւել է ծեծկռտուքով: 

«ԱԼԻՔ» - Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի հերթական քննարկումն աւարտւել է ծեծկռտուքով: 

Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը` յղում կատարելով թուրքական «IHA» գործակալութեաննը;

Սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի 3-րդ կէտի շուրջ քննարկումից յետոյ քւէարկութեան ժամանակ լարւածութիւն է ստեղծւել իշխող «Արդարութիւն եւ զարգացում» եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնների պատգամաւորների միջեւ, ինչը րոպէներ անց վերածւել է հրմշտոցի եւ վերաճել զանգւածային ծեծկռտուքի:

Դէպքից յետոյ ընդդիմադիր կուսակցութեան անդամ, խորհրդարանի կին պատգամաւորներից Ֆաթմա Քափլանը յայտարարել է, որ վէճի ընթացքում ֆիզիկական բռնութեան է ենթարկւել իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Մուստաֆա Էլիթաշի կողմից, որն, ըստ կին պատգամաւորի պնդման` անգամ խլել ու վնասել է նրա բջջային հեռախօսը: Ֆաթմա Քափլանը խորհրդարանի պատգամաւորներին ցոյց է տւել իր պարանոցին երեւացող բռնութեան հետքերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։