Հա

Քաղաքական

14/01/2017

Թեհրանը, Մոսկւան եւ Անկարան համաձայնւել են շարունակել համագործակցութիւնը՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման կապակցութեամբ

Երէկ՝  յունւարի 13-ին Մոսկւայում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որտեղ իրանական կողմը ներկայացրել է արաբա-աֆրիկեան գծով փոխարտգործնախարար Հոսէյն Ջաբեր Անսարին:

«ԱԼԻՔ» - Երէկ՝  յունւարի 13-ին Մոսկւայում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որտեղ իրանական կողմը ներկայացրել է արաբա-աֆրիկեան գծով փոխարտգործնախարար Հոսէյն Ջաբեր Անսարին:

Ինչպէս տեղացնում է ԻՌՆԱ-ն՝ եռակողմ հանդիպման օրակարգում եղել է սիրիական ճգնաժամի կարգաւորումը, իսկ բանակցութիւնների առանցքը կազմել է Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցութիւնները:

Կողմերը քննարկել են Աստանայում նախատեսւած հանդիպման հետ կապւած խնդիրները եւ օրակարգը:

Նիստի մասնակիցները պայմանաւորւել են շարունակել համագործակցութիւնը՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման կապակցութեամբ:

Նշենենք, որ նախօրէին կայացել է նաեւ Ջաբեր Անսարիի հանդիպումը՝ Ռուսաստանի իր գոծընկերոջ՝ Միխայիլ Բոգդանովի հետ:

Երկկողմ հանդիպմանը բարձարաստիճան դիւանագէտները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրների հետ կապւած թեմաներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։