Հա

Քաղաքական

14/01/2017 - 10:10

Մաջիդ Թախթ Ռաւանչի.- «Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառւած է»

Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառւած է: Այս մասին յայտնել է Եւրոպայի եւ Ամերիկայի գծով փոխարդգործնախարար Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ շեշտելով, որ սա ոչ միայն Իրանի, այլ, նաեւ, միջազգային միջնորդ «վեցեակ»-ի անդամ միւս երկրների դիրքորոշումն է:

«ԱԼԻՔ» - Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառւած է: Այս մասին յայտնել է Եւրոպայի եւ Ամերիկայի գծով փոխարդգործնախարար Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ շեշտելով, որ սա ոչ միայն Իրանի, այլ, նաեւ, միջազգային միջնորդ «վեցեակ»-ի անդամ միւս երկրների դիրքորոշումն է:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտօնի թեկնածու Ռեքս Թիլերսոնի՝ միջուկային համապարփակ համաձայնագրի «ամբողջական վերանայման» անհրաժեշտութեան մասին խօսքերին, իրանցի բարձրաստիճան դիւանագէտը նշել է, որ դա բացառւած է, եւ Իրանը երբեք չի համաձայնւելու միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ. «Սա նաեւ միջազգային միջնորդ «վեցեակ»-ի անդամ միւս երկրների դիրքորոշումն է»,- յատուկ ընդգծել է փոխարտգործնախարարը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։