Հա

Քաղաքական

14/01/2017

Միխայիլ Բոգդանով.- «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը ռազմավարական նշանակութիւն ունի Մոսկւայի եւ Թեհրանի համար»

Մոսկւայի եւ Թեհրանի ռազմավարութիւնը կառուցւած է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու՝ սիրիական ժողովրդի անժխտելի իրաւունքի հիման վրայ: Դա երկու երկրների նախագահների՝ Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի կարծիքն է:

«ԱԼԻՔ» - Մոսկւայի եւ Թեհրանի ռազմավարութիւնը կառուցւած է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու՝ սիրիական ժողովրդի անժխտելի իրաւունքի հիման վրայ: Դա երկու երկրների նախագահների՝ Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի կարծիքն է: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձաւոր Արեւելքի հարցերով ՌԴ-ի նախագահի յատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:

«Սիրիական ճգնաժամի կարգաւորման կապակցութեամբ Մոսկւայի եւ Թեհրանի տեսակէտներն արտացոլւած են Սիրիայում, հրադադարի հաստատման մասին բանաձեւում»,- նշել է ռուսաստանցի բարձրաստիճան դիւանագէտը՝ յաւելելով, որ Աստանայում նախատեսւած բանակցութիւնները սիրիական ճգնաժամի կարգաւորման շուրջ ընթացող ակտիւ գործընթացի արդիւնքն է, որում տեւական ժամանակ է, ինչ ներառւած են Մոսկւան ու Թեհրանը, եւ որին միացել է նաեւ Անկարան:

Նա յոյս է յայտնել, որ հնարաւոր կը լինի վերսկսել ժնեւեան միջսիրիական բանակցութիւնները եւս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։