Հա

Քաղաքական

Կիրակի, 15 Յունւարի 2017 09:40

Թուրքիան աւարտել է բետոնէ պատի կառուցումը Սիրիայի եւ Իրաքի հետ սահմաններին

Թուրքիան 330 կմ. երկարութեամբ բետոնէ պատ է կառուցել Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանի երկայնքով:  Ինչպէս յայտնում է «tert.am»-ը՝ յղում կատարելով  «lenta.ru»-ն, կառուցման աշխատանքների աւարտի մասին տեղեկացրել են Թուրքիայի գլխաւոր հրամանատարութիւնից:

«ԱԼԻՔ» - Թուրքիան 330 կմ. երկարութեամբ բետոնէ պատ է կառուցել Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանի երկայնքով:  Ինչպէս յայտնում է «tert.am»-ը՝ յղում կատարելով  «lenta.ru»-ն, կառուցման աշխատանքների աւարտի մասին տեղեկացրել են Թուրքիայի գլխաւոր հրամանատարութիւնից:

Երկրի հարաւային սահմանի 191 կմ. երկարութեամբ ձգւող հատւածում անվտանգութեան ապահովման համար փշալարից ցանկապատ է անցկացւել:

Նշւում է, որ ձեռնարկւած միջոցառումների շնորհիւ վերջին մէկ տարում կանխւել է սահմանը հատելու աւելի քան 57 հազար փորձ, որոնց 90 տոկոսը` սիրիական կողմից: Ձերբակալւել է աւելի քան 420 հազար մարդ, որոնց թւում 74 երկրի քաղաքացիներ են: Նրանց մեծամասնութիւնը` շուրջ 390 հազարը, սիրիացիներ են:

Թուրքական աղբիւրի հաղորդմամբ` օգոստոսին մեկնարկած «Եփրատի վահան» ռազմական գործողութիւնների շնորհիւ թուրք-սիրիական սահմանի հիմնական մասը մաքրւել է գրոհայիններից:

Սիրիայի հետ թուրքական սահմանի երկարութիւնը կազմում է 820 կմ., իսկ Իրաքի հետ` 350:

Նշենք, որ Թուրքիան պատրաստւում է նմանատի պատ կառուցել նաեւ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանի երկայնքով:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։