Հա

Քաղաքական

15/01/2017

Աստանայի միջսիրիական բանակցութիւնների նախօրէին՝ Ջաբերի Անսարին հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի փոխարտգործնախարարի հետ

Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցութիւնների նախօրէին արաբա-աֆրիկեան հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարին հեռախօսազրոյց է ունեցել սիրիացի իր գործընկերոջ՝ Ֆէյսալ Միղդադի հետ:

«ԱԼԻՔ» - Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցութիւնների նախօրէին արաբա-աֆրիկեան հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարին հեռախօսազրոյց է ունեցել սիրիացի իր գործընկերոջ՝ Ֆէյսալ Միղդադի հետ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել են նախօրէին Մոսկւայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիա ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ ձեւաչափով հանդիպման արդիւնքները:

Սիրիական ճգնաժամի կարգաւորման եւ աստանայում կայանալիք բանակցութիւնների արդիւնաւորման նպատակով երկու գործընկերները պայմանաւորւել են շարունակել երկխօսութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։