Հա

Քաղաքական

15/01/2017

Նորման Լամոնդ.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը պատմական ձեռքբերում է»

Միջուկային համապարփակ համաձայնագիրը պատմական ձեռքբերում է: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է Իրանի հետ առեւտրական հարցերով Անգլիայի կառավարութեան յատուկ ներկայացուցիչ լորդ Նորման Լամոնդը:

«ԱԼԻՔ» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը պատմական ձեռքբերում է: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է Իրանի հետ առեւտրական հարցերով Անգլիայի կառավարութեան յատուկ ներկայացուցիչ լորդ Նորման Լամոնդը՝ շեշտելով, որ Անգլիայի վարչապետ Թերեզա Մէյն ու կառավարութեան միւս անդամները յարգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագիրը:

«Իմ կարծիքով՝ միջուկային համապարփակ համաձայնագիրը պատմական ձեռքբերում է: Իհարկէ, փորձեր են կատարւում այն անարժէք ներկայացնելու համար, սակայն, չպէտք է ակնկալել, որ ամէն ինչ կը կարգաւորւի մէկ գիշերւայ ընթացքում»,- ասել է Լամոնդը՝ յաւելելով. «Իրականում պատժամիջոցները նւազել են, բարձրացել է տարբեր երկրների հետ Իրանի առեւտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակը, իսկ դրանց կայացման համար անհրաժետ է որոշակի ժամանակ»:

Նա նշել է, որ միջուկային համապարփակ համաձայանգրի կայացումից յետոյ Իրան-Անգլիայի առեւտրատնետեսական յարաբերութիւնների մակարդակն աճել է 40%-ով, իսկ Իրան-ԵՄ առեւտրատնտեսական յարաբերութիւններինը՝ 60%-ով:

Նորման Լամոնդը նշել է, թէ իր կարծիքով՝ Անգլիայի վարչապետ Թերեզա Մէյը յարգանքով է վերաբերւում միջուկային համապարփակ համաձայնագրին:

«Ես, իհարկէ, այդ մասին չեմ զրուցել նրա հետ, սակայն զրոյց եմ ունեցել արտգործնախարար Բորիս Ջանսոնի հետ, իսկ նրա դիրքորոշումն այդ կապակցութեամբ պարզ ու յստակ է»,- յայտնել է Լամոնդը՝ յաւելելով, որ Միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆաքսը եւս մեծ ցանկութիւն ունի ընդլայնելու Իրանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։