Հա

Քաղաքական

15/01/2017 - 12:50

Սելինա Դողանը կրկին Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերել կրօնական փոքրամասնութիւնների խնդիրները

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը քննադատել է սահմանդրական փոփոխութիւնների նախագծի` խորհրդարանի կողմից ձայների մեծամասնութեամբ ընդունւած եւ Թուրքիայի նախագահի լիազօրութիւններն էականօրէն ընդլայնող 8-րդ կէտի դրոյթները, որոնք ըստ հայազգի պատգամաւորի, ոչ միանշանակ են ընդունւում երկրի հասարակութեան շրջանում:

«ԱԼԻՔ» - Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը քննադատել է սահմանդրական փոփոխութիւնների նախագծի` խորհրդարանի կողմից ձայների մեծամասնութեամբ ընդունւած եւ Թուրքիայի նախագահի լիազօրութիւններն էականօրէն ընդլայնող 8-րդ կէտի դրոյթները, որոնք ըստ հայազգի պատգամաւորի, ոչ միանշանակ են ընդունւում երկրի հասարակութեան շրջանում:

«Փակ դռների յետեւում, երկու ամսում սահմանադրական փոփոխութիւնների նախագիծ չեն պատրաստում ու ներկայացնում... Երանի ամէն հարցում այդքան օպերատիւ լինէք»,- ասել է նա` յիշեցնելով 4 տարի շարունակ կրօնական փոքրամասնութիւնների համայնքներին պատկանող միութիւնների` ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ այդպէս էլ չհաստատւած կանօնակարգը:

Ինչպէս «tert.am»-ին յայտնեցին Սելինա Դողանի մամուլի ծառայութիւնից` պատգամւորը կրկին Մեջլիսի օրակարգ է բերել կրօնական փոքրամասնութիւնների համայնքներին պատկանող միութիւնների` երկրում տեղի ունեցող ընտրութիւններին պաշտօնական կարգով մասնակցելու կանոնակարգի հարցը, որն իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմից չեղարկւել է 2013 թւականի յունւարի 19-ին:

«Ինչու սահմանադրութեան փոփոխութիւնների փաթեթը երկու ամսում պատրաստել կարողացած ձեր իշխանութիւնները այս կանոնկարգը 4 տարի է չեն կարողանում հաստատել»,- ասել է հայազգի պատգամաւորը:

Աւելի վաղ Սելինա Դողանը պահանջել էր պետական պաշտպանութեան տակ առնել կրօնական փոքրամասնութիւններին պատկանող գերեզմանատները։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։