Հա

Քաղաքական

15/01/2017 - 14:00

Միջազգային ընկերութիւնների ակտիւ մրցակցութիւնը՝ Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտում  ներկայութեան ապահովման համար

Պատժամիջոցների ժամանակաշրջանում միջազգային ընկերութիւնները խուսափում էին Իրանի հետ համագործակցելուց: Նրանք յաճախ չէին էլ պատասխանում իրանական կողմի նամակ-դիմումներին: Վիճակն այսօր, սակայն, կտրուկ փոխւել է:

«ԱԼԻՔ» - Պատժամիջոցների ժամանակաշրջանում միջազգային ընկերութիւնները խուսափում էին Իրանի հետ համագործակցելուց: Նրանք յաճախ չէին էլ պատասխանում իրանական կողմի նամակ-դիմումներին: Վիճակն այսօր, սակայն, կտրուկ փոխւել է:

Յետպատժամիջոցեան ժամանակաշրջանի ընձեռած առիթների շնորհիւ, Իրանի նաւթային ընկերութիւնն այսօր արդէն բաց է ցանկացած տիպի համագործակցութեան համար, իսկ պայմանը մէկն է. միւս կողմը պէտք է ապահովի Իրանի ֆինանսական շահն ու եարշխաւորի ժամանակակից գիտելիքների եւ տեխնոլոգիաների փոխանցումը:

Այսօր, նաւթարդիւնաբերութեան ոլորտի գլխաւոր մարտահրաւէրը ֆինանսական անհրաժեշտ ներդրումների պակասն է: Երկրի տարածքում բազմաթիւ են չարդիւանահնւող նաւթային եւ գազային կենտրոններն ու անաւարտ մնացած նախագծերը:

Նաւթա-գազային նախագծերն ընդհանրապէս համարւում են արդիւնաբերական ամենածախսատար եւ ռիսկային նախագծերը: Այդ իսկ պատճառով կառավարութիւնները հնարաւորինս խուսափում են այս ոլորտում ներդրումներից՝ փորձելով այդ նախագծերն իրագործել մասնաւոր սեկտորի եւ արտասահմանեան ընկերութիւնների միջոցով:

Պատժամիջոցների արդիւնքում, անհրաժեշտ ներդրումների բացկայութիւնը, Իրանի նաւթարդիւանբերութեան ոլորտի համար վերածւել է լրջագոյն մարտահրաւէրի, որի արդիւնքում հարեւան երկրները բառի ամենաուղղակի իմաստով թալանում են համատեղ նաւթա-գազային աղբիւրները:

Թէեւ ազգային շահն ապահովելու նպատակով Հարաւային Փարս եւ Արեւմտեան Քարուն նաւաթա-գազային կենտրոններում  կառավարութիւնը նախաձեռնել է շոշափելի քայլեր, այդուհանդերձ դեռեւս զգացնել է տալիս անհրաժեշտ ներդրումների եւ ժամանակակից տեխնոլոգիաների պակասը: Փորձագիտական հետազոտութիւնները վկայում են այն մասին, որ արդիւնաբերութեան ծաւալների կտրուկ աճի համար անհրաժեշտ է 150-200 մլն. Դոլարի ներդրում:

Յետպատժամաիջոցեան ժամանակաշրջանում, հետազոտութեան եւ արդիւնաբերութեան ոլորտներում անհրաժեշտ ներդրումներն ապահովելու նպատակով, կառավարութիւնը նախաձեռնել է ակտիւ բանակցային գործընթաց, որն ունեցել է որոշակի արդիւնքներ:

Այդ բանակցութիւնների արդիւնքում, եւրոպական եւ ասիական նաւթային ընկերութիւնների հետ ստորագրւել է համագործակցութեան 13 յուշագիր, իսկ մօտ ապագայում դրանց թիւը կաւելանայ եւս 10-12 յուշագրով:

Իրանի հետ համագործակցութեան յայտ ներկայացրած ընկեևրութիւնների ցուցակում կարելի է տեսնել նաւթարդիւնաբերութեան ոլորտի այնպիսի գիգանտ ընկերութիւնների անուններ, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Total»-ը, հոլանդական «Royal Duch Shell»-ը, ռուսական «Lukoil»-ն ու «Gazprom»-ը եւ ինդոնեզական «Petronas»-ը:

Նախատեսւում է, որ մօտ ապագայում կայանալիք միջազգային մրցոյթների արդիւքնում համագործակցութեան յուշագրերը կը վերածւեն յստակ պայմանագրերի: Դրանցից առաջինն Ազադեգան նաւթային կենտրոնի շահագործման համար մրցոյթն է, որը կը կայանայ առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում:

Աղբիւրը՝ ԻՌՆԱ

(Որոշակի հապաւումներով)  

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։