Հա

Քաղաքական

15/01/2017 - 15:00

Աբբաս Արաղչի.- «Եթէ ԱՄՆ-ը պատռի համապարփակ համաձայնագիրը, ապա մենք կը վառենք այն»

Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ Իրանն այդ կապակցութեամբ քաղաքական որեւէ բանակցութիւն չի վարել Միացեալ Նահանգների գործող կամ ապագայ կառավարութիւնների հետ:

«ԱԼԻՔ» - Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ Իրանն այդ կապակցութեամբ քաղաքական որեւէ բանակցութիւն չի վարել Միացեալ Նահանգների գործող կամ ապագայ կառավարութիւնների հետ: Այդ մասին, միջուկային համապարփակ համաձայնագրի տարելիցին յայտնել է ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցով աւագ բանագնաց Աբբաս Արաղչին՝ ընգծելով, որ անհրաժեշտութեան դէպքում, բացառապէս տեխնիկական խնդիրների շուրջ, փորձագէտների մակարդակով կայանում են որոշակի բանակցութիւններ:

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից՝ համապարփակ համաձայանագրի չեղարկման մասին հնչեցրած սպառնալիքներին, իրանցի աւագ դիւանագէտն ասել է. «ԱՄՆ-ի նոր կառավարութիւնը չի կարող չեղարկել միջուկային համապարփակ համաձայանգիրը: Ամէն դէպքում, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի համար: Եթէ Թրամփը պատռի համաձայնագիրը, ապա մենք կը վառենք այն»:

Խօսելով համպարփակ համաձայնագրի ձեռքբերումների մասին, Աբբաս Արաղչին ասել է, որ թէեւ ֆինանսա-բանկային ոլորտում դեռեւս առկայ են որոշակի խնդիրներ, սակայն, իրանական նաւթի վաճառքից գոյացած բոլոր գումարները հասանելի են:

«Անցեալ մէկ տարւայ ընթացքում սպառնալիք հանդիսացող Իրանից վերածւել ենք այնպիսի Իրանի, որի դերն անհերքելի է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ընդունած բանաձեւում»,- յաւելել է Արաղչին՝ յիշեցնելով, որ ԱԽ-ի կանոնագրութեան 7-րդ յօդւածի լոյսի ներքոյ Իրանի դէմ ընդունւած 6 բանաձեւերն արդէն չեղարկւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։