Հա

Քաղաքական

16/01/2017 - 09:50

Ադրբեջանում ընդդիմութիւնը Իլհամ Ալիեւին մեղադրել է բլոգեր Մեհման Հուսէյնովին առեւանգելու ու կտտանքների ենթարկելու մէջ

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը իշխանութիւններին մեղադրել է բլոգեր Մեհման Հուսէյնովին առեւանգելու ու նրան ոստիկանութիւնում կտտանքների ենթարկելու մէջ։

«ԱԼԻՔ» - Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը իշխանութիւններին մեղադրել է բլոգեր Մեհման Հուսէյնովին առեւանգելու ու նրան ոստիկանութիւնում կտտանքների ենթարկելու մէջ։

Ինչպէս տեղեկացնում է «news.am»-ը՝ ադրբեջանական «contact.az»-ի փոխանցմամբ, խորհրդի յայտարարութեան մէջ նշւում է, որ Հուսէյնովը վերջերս հրապարակում էր բացայայտող տեսանիւթեր չինովնիկ օլիգարխների թանկարժէք անշարժ գոյքի մասին, որը նրանք ձեռք են բերում երկիրը հարստութիւնները իւրացնելու հաշւին։ Այդ բացայայտումները ցոյց են տւել, թէ Ադրբեջանի քաղաքական ղեկավարութիւնը որքանով թաղւած է կոռուպցիայի մէջ։ Խորհուրդը յայտարարում է, որ անկախ նրանից, թէ ով է եղել Հուսէյնովի հանդէպ գործողութիւնների պատւիրատուն, դրանց համար պատասխանատու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Հէնց նրա ստեղծած անպատժելիութեան մթնոլորտի, քրէական կարգերը պետական կառավարման ոլորտ փոխադրելու հետեւանքով են երկրի քաղաքացիները, մասնաւորապէս լրատւամիջոցների ներկայացուցիչները, նման վարչական բարբարոսութիւնների բախւում։ Եթէ իշխանութիւններն ուզում են հակառակն ապացուցել, ապա Ալիեւի մակարդակով պէտք է այս հարցի շուրջ վերաբերմունք արտայայտւի, իսկ բլոգերի դէմ յանցագործութեան մեղաւորները պէտք է պատժւեն։

Խորհուրդը Հուսէյնովի հետ տեղի ունեցած միջադէպը դիտարկում է որպէս խօսքի ազատութեանն ու քաղաքացիական հասարակութեանը իշխանութիւնների թշնամական վերաբերմունքի դրսեւորում»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Յիշեցնենք, որ յունւարի 9-ի երեկոյեան Բաքւի կենտրոնում Մեհման Հուսէյնովին առեւանգել էին անյայտ անձինք։ Մէկ օր անց նրա փաստաբանին յայտնել են, որ ոստիկանութիւնը ձերբակալել է նրան, ու նա դատարանի առջեւ կը կանգնի։ Հուսէյնովին մեղաւոր են ճանաչել ոստիկանութեանը չհնազանդւելու մէջ ու տուգանել 200 մանաթով։ Դատաւարութիւնից յետոյ յայտնի է դարձել, որ ոստիկանութիւնում Հուսէյնովին ենթարկել են անմարդկային կտտանքների ու վիրաւորանքների։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։