Հա

Քաղաքական

16/01/2017 - 10:00

Իրաքի զինւորականները վերականգնել են Մոսուլի 90 տոկոսի նկատմամբ հսկողութիւնը

Մոսուլի ազատագրման համար մղւող պայքարում Իրաքի պետական զօրքերին եւ աշխարհազօրայիններին յաջողւել է քաղաքի արեւելքում վերականգնել տարածքների 90 տոկոսի նկատմամբ հսկողութիւնը: Այս մասին պաշտօնապէս յայտարարել է Իրաքի ԶՈՒ-ի միաւորւած հրամանատարութեան ներկայացուցիչը:

ԴԱԷՇ-ը օգնութեան պահանջով դիմել է Պարսից ծոցի արաբական երկրներին

 

«ԱԼԻՔ» - Մոսուլի ազատագրման համար մղւող պայքարում Իրաքի պետական զօրքերին եւ աշխարհազօրայիններին յաջողւել է քաղաքի արեւելքում վերականգնել տարածքների 90 տոկոսի նկատմամբ հսկողութիւնը: Այս մասին պաշտօնապէս յայտարարել է Իրաքի ԶՈՒ-ի միաւորւած հրամանատարութեան ներկայացուցիչը:

«Իրաքի ուժերը ազատագրել են Տիգրիս գետի ձախ ափի տարածքների 85-90 տոկոսը»,- ասել է նա՝ յաւելելով, որ շարունակւում է Մոսուլի արեւելքում ԴԱԷՇ-ից ազատագրւած շրջանների մաքրման գործողութիւնը:

Ըստ նրա՝ Իրաքի պետական ուժերը վերահսկում են Տիգրիսի աջ եւ ձախ ափերը միացնող 5 կամուրջներից 3-ը: Մասնաւորապէս ազատագրւել է Մոսուլի համլասարանի շէնքն ու տարածքը, որը համարւում էր ԴԱԷՇ-ի կարեւորագոյն յենակէտերից մէկը:

Միեւնոյն ժամանակ ԻՌՆԱ-ն վկայակոչելով արաբական աղբիւրներին տեղեկացրել է, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադին օգնութեան պահանջով դիմել է Պարսից ծոցի արաբական մի շարք երկրների:

Նրա յատուկ ներկայացուցիչները մեկնել են խմբաւորմանը հովանաւորող տարածաշրջանի երկրներ՝ ԴԱԷՇ-ի զինանոցի վերականգնման համար ֆինանսական օգնութեան ակնկալիքով:

Նշենք, որ Մոսուլի վերջին մարտերի ընթացքում ոչնչացւել է ԴԱԷՇ-ի տրամադրութեան ներքոյ գտնւող զինանոցի զգալի մասը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։