Print this page
16/01/2017 - 10:30

Շտայնմայերը եւ Էյրօն նախազգուշացրել են ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղէմ տեղափոխելու լուրջ հետեւանքների մասին

Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նախազգուշացրել են ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ տեղափոխելու լուրջ հետեւանքների մասին: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով «Deutsche Welle»-ին:

«ԱԼԻՔ» - Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նախազգուշացրել են ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ տեղափոխելու լուրջ հետեւանքների մասին: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով «Deutsche Welle»-ին:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ժան-Մարկ Էյրօն համապատասխան յայտարարութիւններով հանդէս են եկել մերձաւորարեւելեան հակամարտութեան կարգաւորման հարցով փարիզեան համաժողովում: Դոնալդ Թրամփի օգնական Քելիան Քոնուէյի յայտարարութեան համաձայն՝ Երուսաղէմ դեսպանատան տեղափոխումը մտնում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ծրագրերի մէջ: Ինքը Թրամփն այս մասին ասել է իր նախընտրական արշաւի ժամանակ:

«Միայն դեսպանատան տեղափոխման միտքը յանգեցնում է նրան, որ պաղեստինեան կողմը սպառնում է միջոցառումներով եւ պատասխան արձագանգով»,- նշել է Շտայնմայերը՝ նախազգուշացնելով տարածաշրջանում հակամարտութեան «նոր թէժացման հնարաւորութեան» մասին: Այդ որոշման լուրջ հետեւանքների մասին է նախազգուշացրել նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

«Որպէս ԱՄՆ նախագահ չի կարելի այդպիսի միակողմանի եւ յամառ դիրքորոշում որդեգրել: Անհրաժեշտ է ջանքեր ներդնել խաղաղութեան հաստատման նպատակով պայմաններ ստեղծելու համար»,- յայտարարել է Ժան-Մարկ Էյրօն:

Յարակից լուրեր