Հա

Քաղաքական

16/01/2017

Յայտնի է դարձել Թուրքիայում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի անցկացման մօտաւոր ամսաթիւը

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը յայտարարել է, որ սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագիծը խորհրդարանի հաւանութեանն արժանանալուց յետոյ ժողովրդական քւէարկութեան կը դրւի, ամենայն հաւանականութեամբ, մարտի 26-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատւածում:

«tert.am» - Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը յայտարարել է, որ սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագիծը խորհրդարանի հաւանութեանն արժանանալուց յետոյ ժողովրդական քւէարկութեան կը դրւի, ամենայն հաւանականութեամբ, մարտի 26-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատւածում:

Նշենք, որ նախօրէին խորհրդարանում ընդունւել են սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի վերջին՝ 17-րդ եւ 18-րդ կէտերը, փաթեթի շուրջ քննարկումների երկրորդ փուլը նախատեսւում է սկսել յունւարի 18-ից:

Ինչպէս փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ նախատեսւում է, որ նախագծի շուրջ խորհրդարանական քննարկումները վերջնականապէս կաւարտւեն ամենաուշը յունւարի 21-ին, ինչից յետոյ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յունւարի 23-ին կամ 24-ին կը ստորագրի այն: Դրանից յետոյ պարզ կը դառնայ հանրաքւէի ստոյգ ամսաթիւը:

Յիշեցնենք, որ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագիծը, որը ներառում է նաեւ կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում եւ նախագահի լիազօրութիւնների ընդլայնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։