Հա

Քաղաքական

16/01/2017

Իրաքը չի պայքարի ՔԲԿ-ի զինեալների դէմ եւ չի խոչընդոտի նրանց կողմնակիցներին

Իրաքի վարչապետ Հէյդար ալ-Էբադին, ի պատասխան Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմի հնչեցրած պահանջներին, յայտարարել է, որ Իրաքը չի պատերազմի «Քուրդստանի բանւորական» կուսակցութեան (ՔԲԿ) դէմ:

«ԱԼԻՔ» - Իրաքի վարչապետ Հէյդար ալ-Էբադին, ի պատասխան Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմի հնչեցրած պահանջներին, յայտարարել է, որ Իրաքը չի պատերազմի «Քուրդստանի բանւորական» կուսակցութեան (ՔԲԿ) դէմ: Այս մասին տեղակցնում է «tert.am»՝ է «demokrathaber.org» կայքը:

«Մենք ասել ենք Թուրքիային, որ չենք պայքարի ՔԲԿ-ի դէմ եւ չենք խոչընդոտելու նրանց կողմնակից հանդիսացող իրաքցիների ու յատկապէս եզդիների պայքարին»,- ասել է Հէյդար ալ-Էբադին:

Նշենք, որ աւելի վաղ Եըլդըրըմը յայտարարել էր, որ «կա՛մ իրաքեան քրդական զօրամիաւորումները (փեշմարգէ) դուրս կը բերեն ՔԲԿ-ին Սինջարից, կա՛մ էլ Թուրքիան կը դիմի անհրաժեշտ քայլերի»:

Յիշեցնենք, որ Իրաքի եւ Թուրքիայի վարչապետները հանդիպել էին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում յունւարի 7-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։