Հա

Քաղաքական

16/01/2017 - 11:30

Կարօ Փայլան.- «Երբ խօսքը հայերի կամ քրդերի մասին է, Թուրքիայում իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները մէկ են դառնում»

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը «Twitter»-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարոյց ելոյթից յետոյ իր հասցէին ուղղւած քննադատութիւնների տարափն ու առաջացած իրարանցումը:

«tert.am» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը «Twitter»-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարոյց ելոյթից յետոյ իր հասցէին ուղղւած քննադատութիւնների տարափն ու առաջացած իրարանցումը:

«Երբ խօսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները (նկատի ունի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը- «tert.am»), քեմալականներն (Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւն) ու ազգայնականները («Ազգայնական շարժում» կուսակցութիւն) Թուրքիայում մէկ են դառնում»,- գրել է Փայլանը:

Յիշեցնենք, որ Կարօ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի քննարկման ժամանակ յիշեցրել էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Փայլանը, մասնաւորապէս, նշել էր, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրութիւն, որը կը պաշտպանի Թուրքիայի բազմակրօն ու բազմաէթնիկ հասարակութեան բոլոր շերտերի իրաւունքները:

Փայլանը յիշեցրել էր, որ Թուրքիայում Սահմանադրութեան առաջին օրինակը կազմւել է հայերի կողմից, եւ ընդգծել, որ երկիրն ընկղմւեց քաոսի մէջ այն բանից յետոյ, երբ իշխանութիւնները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրութեան օրինակներ, ինչպէս եւ հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, յոյներին, ասորիներին եւ հրեաներին, որոնք մեծ կոտորածների եւ ցեղասպանութիւնների հետեւանքով այս հողերից կա՛մ աքսորւել են, կա՛մ տանջանքների են ենթարկւել»,- ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնների պատգամաւորներն ընդհատել էին հայազգի պատգամավւորին` «դաշնակցականների ահաբեկչութեան» եւ «հայերի ապստամբութիւնների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելոյթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ներկայացուցիչները: 

«Ցեղասպանութիւն» եզրոյթի համար Կարօ Փայլանին պատժել են` զրկելով առաջիկայ 3 նիստերին մասնակցելու իրաւունքից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։