Հա

Քաղաքական

16/01/2017

Եթէ նրան դուրս չնետէք, ձեզ չենք աջակցի

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը պատմել է, որ յունւարի 14-ին տեղի ունեցած իր աղմկահարոյց ելոյթից յետոյ «Ազգայնական շարժում» խմբակցութեան անդամները ճնշում են գործադրել էրդողանականների վրայ՝ Փայլանին խորհրդարանից հեռացնելու համար:

Փայլանի ելոյթից յետոյ ազգայնականները սպառնացել են էրդողանականներին

 

«tert.am» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը պատմել է, որ յունւարի 14-ին տեղի ունեցած իր աղմկահարոյց ելոյթից յետոյ «Ազգայնական շարժում» խմբակցութեան անդամները ճնշում են գործադրել էրդողանականների վրայ՝ Փայլանին խորհրդարանից հեռացնելու համար: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է «BBC»-ի թուրքական ծառայութիւնը:

Նշենք, որ «ցեղասպանութիւն» եզրոյթի համար Կարօ Փայլանին պատժել են` զրկելով խորհրդարանի առաջիկայ 3 նիստերին մասնակցելու իրաւունքից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից:

«Իմ ելոյթից յետոյ խորհրդարանի նիստն ընհատւեց մէկուկէս ժամով, դէպքը հանգեցրեց մեծ ճգնաժամի: Իշխող կուսակցութեան անդամների շրջանում կան այնպիսիք, ում կարող եմ անւանել իմաստուն մարդիկ եւ որոնք հասկանում էին, որ իմ ելոյթն ընդհատելը խօսքի ազատութեան խախտում է, նրանք փորձում էին թոթափել լարւածութիւնը: Սակայն ազգայնականների խմբակցութեան անդամները սպառնացել են, թէ «Եթէ Փայլանին դուրս չնետէք, մենք կը հրաժարւենք սահմանադրական փոփոխութիւնների նախագծին մեր ցուցաբերած աջակցութիւնից»,- «BBC»-ի թուրքական ծառայութեան թղթակցին պատմել է Փայլանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։