Հա

Քաղաքական

17/01/2017 - 09:40

Ձերբակալւել է Ստամբուլի ահաբեկիչը

Այսօր՝ վաղ առաւօտեան Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ամանորի գիշերը ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչութիւնն իրականացնելու մէջ մեղադրւող գլխաւոր կասկածեալին:

«ԱԼԻՔ» - Այսօր՝ վաղ առաւօտեան Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ամանորի գիշերը ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչութիւնն իրականացնելու մէջ մեղադրւող գլխաւոր կասկածեալին:

Կասկածեալը՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլղադիր Մաշարիպովը, ձերբակալւել է ղրղզստանցի իր ընկերոջ բնակարանում, ուր թաքնւել էր իր 4-ամեայ տղայի հետ:

Ձերբակալման պահին, բնակարանում նրա հետ են եղել եւս երեք հոգի, որոնք տանտիրոջ հետ միասին նոյնպէս ձերբակալւել են: Յունւարի 12-ին ձերբակալւել էր կասկածեալի կինը, որի հետ էր եղել նրանց 1-ամեայ դուստրը:

Թուրքական «NTV» հեռուստաընկերութիւնը տեղեակացրել է, որ Թուրքիայի ոստիկանական ուժերն անցեալ 4-5 օրերի ընթացքում վերահսկողութեան տակ են վերցրած եղել կասկածեալի թաքստոցը:

Յիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած արիւնալի սպանդի ընթացքում զոհւել էր 39 մարդ: Ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնն ստանձնել է-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։