Հա

Քաղաքական

17/01/2017

«Ցեղասպանութիւն չկայ, փոխարէնը 1 դար հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնաւոր մարդիկ կան»

Թուրք թատերագէտ և սիւնակագիր Հիլալ Նեսինը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի՝ ցեղասպանութիւն բառի գործածման համար խորհրդարանի առաջիկայ 3 նիստին մասնակցելու իրաւունքից զրկւելուց յետոյ, Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանութիւնը հերքողներին:

Թուրք մտաւորականը հեգնել է Փայլանին դատապարտողներին

 

«tert.am» - Թուրք թատերագէտ և սիւնակագիր Հիլալ Նեսինը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի՝ ցեղասպանութիւն բառի գործածման համար խորհրդարանի առաջիկայ 3 նիստին մասնակցելու իրաւունքից զրկւելուց յետոյ, Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանութիւնը հերքողներին: 

Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև.

«Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւն չկայ, փոխարէնը կայ «Հայի դիակի պէս ծանր» արտայայտութիւնը: 

Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւն չկայ, փոխարէնը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները... 

Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւն չկայ, փոխարէնը մէկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնաւոր մարդիկ կան: 

Հայ լինելու համար սպանւած Հրանտ Դինքը կայ, անմեղ տեղը բանտ նետւած Սևան Նիշանեանը (գրող, մտավորական) կայ, բայց հայկական կոտորած չկայ: 

Այս գրութիւնը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կըլինեն, սակայն հայկական կոտորած չկայ: 

Սովորէ՛ք ապրել առանց կեղծիքի: 

Հարցրէ՛ք ինքներդ Ձեզ. «Առանց կոտորածի ապրած գոնէ մէկ տարի ունե՞նք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։