Հա

Քաղաքական

17/01/2017 - 09:50

Մոսկւան չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինութեան կրճատման հնարաւորութիւնը

Մոսկւան չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինութեան կրճատման հնարաւորութիւնը. յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ԱԼԻՔ» - Մոսկւան չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինութեան կրճատման հնարաւորութիւնը. յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ յղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Հիմա այդ հարցով որեւէ բանակցութիւն չի վարվում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Մոսկւան չի եղել «այդ սահմանափակման նախաձեռնողը» եւ մտադիր չէ «արտասահմանեան շփումների ժամանակ պատժամիջոցների հարցը բարձրացնել»:

Հարցին՝ միջուկային սպառազինութեան կրճատման վերաբերեալ Մոսկւայի դիրքորոշումը չի՞ փոխւում, Պեսկովն ընդգծել է, որ այդ թեման կարող է քննարկւել միայն Թրամփի պաշտօնը ստանձնելուց յետոյ:

Նախկինում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «Times»-ի հետ հարցազրոյցում յայտարարել է, որ մտադիր է միջուկային սպառազինութեան հարցով Ռուսաստանի հետ բանակցութիւններում բարձրացնել սպառազինութեան էական կրճատման հարցը: Նա նաեւ ակնարկել է միջուկային զէնքի հարցով համաձայնագրի դիմաց պատժամիջոցները չեղարկելու հնարաւորութեան մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։