Հա

Քաղաքական

17/01/2017 - 10:00

Վաշինգտոնի ինստիտուտը խնդրել է Թրամփին «երաշխաւորել», որ ԱՄՆ-ն չի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

Վաշինգտոնի Մերձաւոր Արեւելքի քաղաքականութեան ինստիտուտը (WINEP) վերջերս հրապարակւած «Թուրքիայի վերաբերեալ ԱՄՆ-ի քաղաքականութեան» մասին առաջարկներ պարունակող զեկոյցում կոչ է արել Միացեալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխաւորել» Թուրքիային, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

«ԱԼԻՔ» - Վաշինգտոնի Մերձաւոր Արեւելքի քաղաքականութեան ինստիտուտը (WINEP) վերջերս հրապարակւած «Թուրքիայի վերաբերեալ ԱՄՆ-ի քաղաքականութեան» մասին առաջարկներ պարունակող զեկոյցում կոչ է արել Միացեալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխաւորել» Թուրքիային, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին փոխանցում է գրում է «tert.am»-ը՝ յղում կատարելով «The Armenian Weekly»-ին:

«Միացեալ Նահանգները կարող է երաշխաւորել Թուրքիային, որ Կոնգրեսում չի ընդունւի Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւը: Այս հարցը միշտ չափազանց կարեւոր է եղել երկկողմ յարաբերութիւններում, եւ թուրքերի մեծ մասին խորապէս անհանգստացնում է»,- ասւած է զեկոյցում, որի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջէյմզ Ջեֆրին եւ թուրք գիտնական Սոներ Չաղափթայը:

Զեկոյցի հեղինակները կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը եւ աւելի շատ ուշադրութիւն դարձնել միմեանց համար կարեւոր շահերին: Թուրքիայի համար դա ներառում է այդ թւում նաեւ թուրք կրօնական գործիչ Ֆեթհուլլահ Գիւլէնի արտայանձնումը, ում Թուրքիայում համարում են յուլիսին տապալւած յեղաշրջման կազմակերպիչը, ինչպէս նաեւ աւելի ակտիւ մասնակցութիւն Կիպրոսից մինչեւ Իսրայել հարցերում: ԱՄՆ-ի կողմից դա ներառում է «Քուրդստանի բանւորական» կուսակցութեան հետ խաղաղ բանակցութիւններին վերադարձ, աւելի սերտ համագործակցութիւն ռազմական քայլերի առնչութեամբ: 

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբն արձագանգել է հրապարակմանը:

«Ինչո՞ւ է (Վաշինգտոնի ինստիտուտը) հարթակ տրամադրում Հայոց Ցեղասպանութեան յիշատակումն արգելափակելու կոչերի համար»,- հարցրել է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը՝ Վաշինգտոնի ինստիտուտի գործադիր տնօրէն Ռոբերտ Սաթլոֆին ուղղւած գրառման մէջ:

 

 

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։