Հա

Քաղաքական

17/01/2017

Միասնական եւրասիական արժոյթի հարցը դեռեւս չի քննարկւում

Միասնական եւրասիական արժոյթի հարցը դեռեւս չի քննարկւում։ Այս մասին յունւարի 16-ին լրագրողներին ասել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի Կոլեգիայի ԵՏՅ անդամ Տատեանա Վալովայան։

«yerkir.am» - Միասնական եւրասիական արժոյթի հարցը դեռեւս չի քննարկւում։ Այս մասին յունւարի 16-ին լրագրողներին ասել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի Կոլեգիայի ԵՏՅ անդամ Տատեանա Վալովայան։

«Այն, որ դա անել շտապել պէտք չէ, ցոյց է տալիս եւրօն։ Թէպէտ ԵՄ-ում, ի տարբերութիւն ԵԱՏՄ-ի, միասնական արժոյթի անցնելու նախադրեալներ եւ պահանջ կար, շատ բաներ նրանք ստեղծել են պոստֆակտում, այդ թւում՝ ֆինանսական կարգաւորումները։ Հէնց դրանք էլ ուզում է հասկանալ ԵՏՅ-ն»,- ասել է նա։

«2025 թւականի համար դրւած է ազգային ֆինանսական համակարգերը ներդաշնակեցնելու նպատակը, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների կոմերցիոն բանկերը կարողանան ազատ աշխատել բոլոր միւսների հետ, բայց կրկնակի լիցենզիայի կարիք չլինի։

Ֆինանսական քաղաքականութիւնը կը համաձայնեցնի վերազգային կարգաւորողը։ Ընդորում, այն չի չեղարկում ազգային կարգաւորողներին»,- նշեց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։