Հա

Քաղաքական

17/01/2017 - 10:20

Վրաստանի քաղաքացիների կէսից աւելին կարծում է, որ երկիրը պէտք է ունենայ արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւն

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացւած հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կէսից աւելին կարծում է, որ երկիրը պէտք է ունենայ արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւն, բայց միեւնոյն ժամանակ լաւ յարաբերութիւնները պահպանի ՌԴ-ի հետ:

«yerkir.am» - ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացւած հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կէսից աւելին կարծում է, որ երկիրը պէտք է ունենայ արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւն, բայց միեւնոյն ժամանակ լաւ յարաբերութիւնները պահպանի ՌԴ-ի հետ:

Հարցման արդիւնքների համաձայն, մասնակիցների 54%-ը հանդէս է եկել արտաքին քաղաքականութեան արեւմտամէտ ուղեգծի օգտին՝ ՌԴ-ի հետ լաւ յարաբերութիւնների պահպանմամբ: 2016 թւականի յուլիսին այդ հարցին դրականօրէն էր պատասխանել հարցման մասնակիցների 48%-ը: Դրա հետ մեկտեղ 12 տոկոսը պաշտպանել էր բացառապէս արեւմտամէտ քաղաքականութիւնը, իսկ 9%-ը՝ բացառապէս ռուսամէտ:

Հարցւածների 53%-ի կարծիքով՝ Վրաստանին օգուտ կը բերի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցութիւնը, դրա հետ մէկտեղ 31%-ն այն կարծիքն է յայտնել, որ երկիրը կը շահիՎրաստտանի հետ յարաբերութիւնների կարգաւորումից:

Սոցիոլոգիական հարցումն անցկացւել է 2016 թւականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել է աւելի քան 3 հազար մարդ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։