Հա

Քաղաքական

17/01/2017

Մերկէլը պատասխանել է Թրամփի քննադատութեանը

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատութեան ի պատասխան, ԵՄ-ի երկրներին կոչ է արել թոյլ չտալ իրենց մոլորութեան մէջ գցել։ Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ յղում կատարելով «Deutsche Welle»-ին։

«ԱԼԻՔ» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատութեան ի պատասխան, ԵՄ-ի երկրներին կոչ է արել թոյլ չտալ իրենց մոլորութեան մէջ գցել։ Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ յղում կատարելով «Deutsche Welle»-ին։

«Մենք՝ եւրոպացիներիս, ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը։ Ես հետագայում նոյնպէս ջանքեր կը գործադրեմ, որպէսզի բոլոր 27 երկրներն աւելի ինտենսիւ համագործակցեն»,- ասել է նա:

Տնտեսական հզօրութիւնն ու որոշումներ կայացնելու արդիւնաւետ համակարգը ԵՄ-ին կօգնեն յաղթել ահաբեկչութիւնը եւ լուծել այդ խնդիրները, որոնց թւում՝ արտաքին սահմանների ամրապնդումն ու ներքին անվտանգութեան ուժեղացումը։ Մերկէլը նշել է, որ ահաբեկչութեան դէմ պայքարը մեծ մարտահրաւէր է բոլորի համար, այլ ոչ թէ միայն Գերմանիայի։ «Ես յստակ սահմանազատում եմ դնում այս թեմայի եւ փախստականների խնդրի միջեւ»,- ասել է Մերկէլը։

Անդրադառնալով Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հետագայ յարաբերութիւններին՝ Մերկէլը նշել է, որ երկու կողմերը պէտք է սպասեն Թրամփի ելոյթին։ «Բնականաբար մենք կը համագործակցենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ եւ կը տեսնենք, թէ ինչ պայմանաւորւածութիւնների կարող ենք հասնել»,- ասել է Մերկէլը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։