Հա

Քաղաքական

17/01/2017

ՀՕՊ կրակոցներ՝ Թեհրանում

Երէկ՝ երեկոյեան հակաօդային պաշտպանութեան ուժերը կրակ են բացել Թեհրանի՝ թռիչքների համար փակ գօտի համարւող տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարքի ուղղութեամբ՝ նրան ստիպելով հեռանալ այդ տարածքից:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ երեկոյեան հակաօդային պաշտպանութեան ուժերը կրակ են բացել Թեհրանի՝ թռիչքների համար փակ գօտի համարւող տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարքի ուղղութեամբ՝ նրան ստիպելով հեռանալ այդ տարածքից:

Անօդաչու թռչող սարքը եղել է կւադրոկոպտեր (չորս պտուտակներով փոքր տարածութիւնների վրայ կառավարւող անօդաչու թռչող սարք):

Այս կապակցութեամբ «Խաթամ օլանբիա» հակաօդային պաշտպանութեան կենտրոնի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ալիռեզա Էլհամին նշել է, որ մտահոգութեան որեւէ պատճառ չկայ եւ թռչող սարքն իրենից որեւէ վտանգ չի ներկայացրել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։