Հա

Քաղաքական

17/01/2017 - 13:30

Մաշարիպովան յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանսատնում

Ստամբուլի կուսակալը տեղեկացրել է, որ Ստամբուլի ահաբեկչութեան գլխաւոր կասկածեալ Աբդուլղադիր Մաշարիպովն յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանստանում տեղակայւած ահաբեկիչների ճամբարներում:

«ԱԼԻՔ» - Ստամբուլի կուսակալը տեղեկացրել է, որ Ստամբուլի ահաբեկչութեան գլխաւոր կասկածեալ Աբդուլղադիր Մաշարիպովն յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանստանում տեղակայւած ահաբեկիչների ճամբարներում:

Նա տեղեկացրել է նաեւ, որ կասկածեալը Թուրքիա է մուտք գործել դէպքից մէկ տարի առաջ՝ 2016 թւականի յունւարին:

Ըստ կուսակալի հաղորդած տեղեկութիւնների՝ նրա մատնահեթքերը համընկնում են «Reina» գիշերաային ակումբում յայտնաբերւած մատնահետքերի հետ:

Յիշեցնենք, որ այսօր՝ վաղ առաւօտեան Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչութիւնն իրականացնելու մէջ մեղադրւող գլխաւոր կասկածեալին:

Կասկածեալը՝Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլղադիր Մաշարիպովը, ձերբակալւել է ղրղզստանցի իր ընկերոջ բնակարանում, ուր թաքնւել էր իր 4-ամեայ իր տղայի հետ:

Ձերբակալման պահին, բնակարանում նրա հետ են եղել եւս երեք հոգի, որոնք տանտիրոջ հետ միասին նոյնպէս ձերբակալւել են: Յունւարի 12-ին ձերբակալւել էր կասկածեալի կինը, որի հետ էր եղել նրանց 1-ամեայ դուստրը:

Թուրքական «NTV» հեռուստաընկերութիւնը տեղեակացրել է, որ Թուրքիայի ոստիկանական ուժերն անցեալ 4-5 օրերի ընթացքում վերահսկողութեան տակ են վերցրած եղել կասկածեալի թաքստոցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։