Հա

Քաղաքական

17/01/2017 - 13:40

ԼՂՀ ԱԺ-ի ՀՅԴ  խմբակցութիւնը դէմ քւէարկեց Սահմանադրութեան նախագծին

20 կողմ, 7 դէմ, 1 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ յունւարի 17-ին կայացած ԼՂՀ-ի Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունւել է Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը հանրաքւէի դնելու մասին օրէնքը: այս ամսին տեղեկացնում է «aparaj.am»-ը:

«ԱԼԻՔ» - 20 կողմ, 7 դէմ, 1 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ յունւարի 17-ին կայացած ԼՂՀ-ի Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունւել է Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը հանրաքւէի դնելու մասին օրէնքը: այս ամսին տեղեկացնում է «aparaj.am»-ը:

Նախագծին կողմ են քւէարկել ԼՂՀ ԱԺ-ի «Հայրենիք» եւ «Ժողովրդավարութիւն» խմբակցութիւնները: Նախագծին դէմ են քւեարկել «Դաշնակցութիւն» եւ «Վերածնունդ» խմբակցութիւնները: «Շարժում-88» խմբակցութեան ղեկավար Էդւարդ Աղաբեկեանը յայտարարել է, որ չի կարող կողմ քւէարկել, եւ ձեռնպահ է քւէարկել:

Ըստ ԼՂՀ Սահմանադրութեան 133 յօդւածի՝ Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ են կատարւում հանրաքւէի միջոցով:ւէն նշանակում է Հանրապետութեան նախագահը, ԼՂՀ ԱԺ-ի առաջարկով կամ համաձայնութեամբ: Համապատասխան որոշումն Ազգային ժողովն ընդունում է պատգամաւորների ընդհանուր թւի ձայների մեծամասնութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։