Հա

Քաղաքական

17/01/2017 - 14:10

Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցութեան 5 փաստաթուղթ

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի եւ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի ներկայութեամբ, Իրանի եւ Սիրիայի բարձրաստիճան պաշտօնեաներն այսօր ստորագրել են համգործակցութեան 5 փաստաթուղթ:

«ԱԼԻՔ» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի եւ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի ներկայութեամբ, Իրանի եւ Սիրիայի բարձրաստիճան պաշտօնեաներն այսօր ստորագրել են համգործակցութեան 5 փաստաթուղթ:

Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ նշելով, որ փաստաթղթերը վերաբերւում է գիւղատնտեսութեան, հեռահաղորդակցութեան եւ նաւթարդիւնաբերութեան ոլորտներին:

Փաստաղթերի ստորագրման պաշտօնական արարողութիւնից յետոյ կայացած համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալն անդրադառնալով Սիրիայի վերջին իրադարձութիւններին՝ նշել է, որ Սիրիայում գրանցւած յաղթանակները պայմանաւորւած են սիրիական ժողովրդի, բանակի եւ դիմադրութեան առանցքի սխրանքներով ու զոհողութիւններով, ինչպէս նաեւ՝ Իրանի եւ Սիրիայի համադրւած գործողութիւններով:

Նա կարեւորել է երկկողմ յաճախակի հանդիպումները, դրանք համարելով անհրաժեշտ՝ առկայ ձեռքբերումների ամրապնդման եւ Սիրիայի տնտեսաութեան վերականգնման համար:

Սիրայի վարչապետն էլ իր հերթին նշել է, որ Իրանը եւ Սիրան կանգնած են ահաբեկչութեան դէմ պայքարի նոյն պատնեշում եւ սա պէտք է օրինակ ծառայի տարածաշրջանի միւս երկրների համար:

Նշենք, որ Սիրիայի վարչապետն այսօր հանդիպելու է նաեւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։