Հա

Քաղաքական

18/01/2017 - 11:00

Իրանը դէմ է

Իրանը դէմ է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը: Այս մասին, «Թասնիմ» լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«ԱԼԻՔ»­ - Իրանը դէմ է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը: Այս մասին, «Թասնիմ» լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Մենք դէմ ենք: Մենք նրանց չենք հրաւիրել»,- յայտարարել է ԱԳ նախարարը:

Յիշեցնեք, որ աւելի վաղ ռուսական աղբիւրները տեղակցրել էին, որ այդ երկրի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր, որ պաշտօնական Մոսկւան ճիշտ է համարում յունւարի 23-ին նախատեսւող Աստանայի բանակցութիւններին հրաւիրել նաեւ ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին:

Ըստ Լաւրովի՝ դա կը լինի առաջին պաշտօնական շփումը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, որի ժամանակ կարելի կը լինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարին ուղղւած արդիւնաւետ քայլերը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։