Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Յունւարի 2017 10:50

Գիտակցելով ապագայի հանդէպ մեր պատասխանատւութիւնը

Յունւարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քւէարկութիւնը Աժ բոլոր խմբակցութիւնները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրութեան նախագծի վերաբերեալ իրենց տեսակէտները:

«arfd.am» - Յունւարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քւէարկութիւնը Աժ բոլոր խմբակցութիւնները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրութեան նախագծի վերաբերեալ իրենց տեսակէտները:

Ստորեւ ամբողջութեամբ ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցութեան տեսակէտը Արցախի նոր Սահմանադրութեան նախագծի վերաբերեալ.

«Յարգելի գործընկերներ,

ՀՅԴ-ն նորանկախ մեր զոյգ Հանրապետութիւններում պարբերաբար հանդէս է եկել նախաձեռնութիւններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա յաջողւեց 2015 թւականին, որը խթան հանդիսացավ Արցախի Հանրապետութիւնում եւս նմանատիպ գործընթաց սկսելու:

ՀՅԴ Արցախի կառոյցը 2016 թ. փետրւարին ԼՂՀ-ում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողներից մէկն էր: ԼՂՀ-ի նախագահի կողմից ստեղծւած մասնագիտական յանձնաժողովի կողմից 2016 թ. օգոստոսին հրապարակւեց նոր Սահմանադրութեան նախ հայեցակարգը, իսկ նոյեմբերին՝ նաեւ նախագիծը:

Անցած մէկ տարւայ ընթացքում բազմաթիւ քննարկումների ու խորհրդակցութիւնների արդիւնքում ի յայտ եկաւ քաղաքական դաշտի կարեւոր դերակատարների մօտեցումներն ու սկզբունքները նախ հայեցակարգի, ապա բուն սահմանադրութեան նախագծի վերաբերեալ:

Սահմանադրութեան թէ՛ հայեցակարգի եւ թէ՛ նախագծի վերաբերեալ ՀՅԴ-ն հրապարակաւ ներկայացրել է իր տեսակէտները՝ յոյս ունենալով ներազդելու ընթացող գործընթացներին:

ՀՅԴ համոզմամբ, կառավարման համակարգի փոփոխութիւնները պէտք է գործեն ի նպաստ իրաւական, ժողովրդավարական, ինքնիշխան պետութեան նոր փուլի կայացման, եւ ընկալելի ու ընդունելի լինեն ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործին աջակցող ուժերի եւ միջազգային կառոյցների համար: Նկատենք նաեւ, որ մէկ միասնական հայրենիք ունենալու հայութեան տեսլականը իրագործելու նպատակով այսօր կարիք ունենք ստեղծելու իրաւական, քաղաքական, տնտեսական նոյնօրինակ դաշտ: Դա հայութեան ուժերը մէկտեղելու նոր հեռանկարներ է ուրւագծում:

Սահմանադրութեան նախագիծը, որ ներկայացւած է քննարկման, չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմակայմանը եւ քաղաքակիրթ աշխարհին ինտերգրմանը:

Այդպիսի համակարգը ՀՅԴ պատկերացմամբ, համամասնական ընտրութիւններով կառավարման խորհրդարանական համակարգն է: Սահմանադրութեան նախագծով առաջարկւում է գերկենտրոնացւած նախագահական համակարգ:

Քննարկման ենթակայ Սահմանադրութեան նախագծով նախատեսւող կառավարման համակարգը, որեւէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն աւելի է խորացնում թերահաւատութիւնը տւեալ փաստաթղթի նկատմամբ:

ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը անկախ իր դիրքորոշումից եւ ունեցած վերաբերմունքից մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների բոլոր հանգրւաններին, մասնագիտական յանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրաւոր փաթեթը: Յանձնաժողովի կողմից ընդունւել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակութեան առաջարկութիւններն այդպէս էլ մնացին թղթի վրայ:

Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի կառոյցին այդպէս էլ չյաջողւեց սեփական համոզմումքներն ու ընկալումները դարձնել ինչպէս մասնագիտական յանձնաժողովի, այնպէս էլ քաղաքական գործընկեր կուսակցութիւնների դիրքորոշում:

Ընկալելով ստեղծւած իրավիճակը եւ գիտակցելով երկրի ապագայի հանդէպ մեր պատասխանատւութիւնը «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը ներկայացւած Սահմանադրութեան նախագծին քւէարկելու է դէմ»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ