Հա

Քաղաքական

18/01/2017 - 09:20

Եւրոխորհրդարանին չի յաջողւել նախագահին ընտրել 3-րդ փուլի արդիւնքում

Եւրոխորհրդարանի նախագահի ընտրութիւններին մասնակցող 6 թեկնածուներից եւ ոչ մէկը չի կարողացել քւէարկութեան 3-րդ փուլի արդիւնքում հաւաքել ձայների անհրաժեշտ քանակը:

«tert.am» - Եւրոխորհրդարանի նախագահի ընտրութիւններին մասնակցող 6 թեկնածուներից եւ ոչ մէկը չի կարողացել քւէարկութեան 3-րդ փուլի արդիւնքում հաւաքել ձայների անհրաժեշտ քանակը:

Այսպիսով, առկայ կանոնների համաձայն` կանցկացւի քւէարկութեան 4-րդ եզրափակիչ փուլը, որին կը մասնակցեն նախորդ քւէարկութեան ժամանակ ամէնից շատ ձայներ ստացած երկու թեկնածուները:

Նրանք են «Եւրոպական ժողովրդական» կուսակցութեան խմբակցութիւնը ներկայացնող պատգամաւոր Անտոնիօ Տայանին, ով 3-րդ փուլի արդիւնքում 291 ձայն է հաւաքել, եւ Իտալիան ներկայացնող մէկ այլ պատգամաւոր Ջանի Պիտելլան, ով Եւրոխորհրդարանում ղեկավարում է «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադէմ դաշինքը»: Վերջինս 198 ձայն է հաւաքել:

Եթէ 4-րդ փուլի քւէարկութեան արդիւնքում կրկին թեկնածուներից որեւէ մէկը չընտրւի, կանոնադրութեան համաձայն` կընտրեն երկու թեկնածուներից տարիքով աւագին: Տայանին 63 տարեկան է, իսկ Պիտելլան` 58:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։