Հա

Քաղաքական

18/01/2017 - 09:10

Օբաման լքում է ԱՄՆ-ի նախագահի պաշտօնը 58% հաւանութեան վարկանիշով

ԱՄՆ-ի «Gallup» հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման տւեալների համաձայն՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման լքում է նախագահի պաշտօնը 58% հաւանութեան վարկանիշով:

«yerkir.am»­ - ԱՄՆ-ի «Gallup» հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման տւեալների համաձայն՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման լքում է նախագահի պաշտօնը 58% հաւանութեան վարկանիշով:

Սոցիոլոգների տւեալներով՝ Օբամայի ճանաչւածութիւնը վերջին ամիսներին աննկատ նւազել է: Եթէ 2015 թ. վերջին նրա մասին դրական էր արտայայտւել հարցւողների 50%-ը, ապա 2016 թ. վերջին այն աճել է մինչեւ 62%-ը: Նշւում է, որ 2009 թ. Օբամայի երդմնակալութեան ժամանակ այդ ցուցանիշը եղել է 78%:

Հարցման արդիւնքները հիմնւել են հեռախօսային հարցազրոյցների վրայ, որոնք ինստիտուտն անցկացրել է 2017 թ. յունւարի 4-8-ը, հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի ԱՄՆ-ի 1032 քաղաքացի ողջ երկրի տարածքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։