Հա

Քաղաքական

18/01/2017 - 09:00

Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալու յոյս ունի

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը յայտարարել է, որ իր երկիրը յոյս ունի Եւրասիական տնտեսական միութիւնում դիտորդ դառնալ, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«yerkir.am» - Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը յայտարարել է, որ իր երկիրը յոյս ունի Եւրասիական տնտեսական միութիւնում դիտորդ դառնալ, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին խնդրել եմ, որ Մոլդովան ԵԱՏՄ-ի Եւրասիական տնտեսական յանձնաժողովում դիտորդ դառնայ»,- ասել է Դոդոնը:

Նա յաւելել է, որ հանդէս է եկել ԵԱՏՄ-ի հետ համագործակցութԵան շրջանակային յուշագիր ստորագրելու նախաձեռնութեամբ:

Նախկինում Դոդոնը յոյս է յայտնել, որ Եւրոմիութեան հետ Հանրապետութեան ասոցացման համաձայնագիրը անվաւեր կը ճանաչւի երկրում յաջորդ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։