Հա

Քաղաքական

18/01/2017 - 08:50

Անհրաժեշտ է եւրոպական պաշտպանական համակարգ

Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնեւը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-­ի անդամների նկատմամբ քննադատական վերջին յայտարարութիւնները, կոչ է արել ստեղծել եւրոպական պաշտպանական անկախ համակարգ: Այս մասին տեղակցնում է «yerkir.am»­ը՝ «Ռիա­նովոստի»­ին յղումով:

«ԱԼԻՔ»­ - Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնեւը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-­ի անդամների նկատմամբ քննադատական վերջին յայտարարութիւնները, կոչ է արել ստեղծել եւրոպական պաշտպանական անկախ համակարգ: Այս մասին տեղակցնում է «yerkir.am»­ը՝ «Ռիա­նովոստի»­ին յղումով:

«Անհրաժեշտ է եւրոպական պաշտպանական համակարգ` եւրոպական միջոցներով, եւրոպական ներդրումներով, որը կապահովի Եւրոպայի անկախութիւնը»,­ ասել է Կազնեւը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ եւրոպական ԶԼՄ­-ներին տւած հարցազրոյցում Թրամփը հիացմունք է արտայայտել Եւրոպական Միութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման կապակցութեամբ՝ քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլի քաղաքականութիւնը` փախստականների հետ կապւած եւ ՆԱՏՕ-­ն անւանել կարեւոր, սակայն «հնացած» կազմակերպութիւն, որտեղ միայն հինգ երկիր է կատարում անհրաժեշտ ծախսերը, իսկ մնացածը «չեն վճարում այն, ինչը պէտք է վճարեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։