Հա

Քաղաքական

18/01/2017 - 12:10

Ահաբեկչութեան թիրախը Թաքսիմն էր, ոչ թէ «Reina» ակումբը

Ամանորի գիշերը Ստամբուլում յայտնի «Reina» ժամանցի վայրում ահաբեկչութիւն իրականացրած 34-ամեայ ուզբեկ Աբդուլղադիր Մաշարիպովը, որը թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից յայտնաբերւել եւ ձերբակալւել է նախորդ գիշեր, իր ցուցմունքում յայտնել է, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թէ «Reina» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսւած յարձակումը՝ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումների պատճառով:

Ստամբուլի ահաբեկչութիւնն իրականացրած ուզբեկը տւել է իր առաջին ցուցմունքը

 

«ԱԼԻՔ» - Ամանորի գիշերը Ստամբուլում յայտնի «Reina» ժամանցի վայրում ահաբեկչութիւն իրականացրած 34-ամեայ ուզբեկ Աբդուլղադիր Մաշարիպովը, որը թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից յայտնաբերւել եւ ձերբակալւել է նախորդ գիշեր, իր ցուցմունքում յայտնել է, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թէ «Reina» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսւած յարձակումը՝ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումների պատճառով: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ յղում կատարելով թուրքական «t24.com.tr» կայքին:

«Անցեալ տարւայ յունւարին Սիրիայում պատերազմին մասնակցելու համար, խմբաւորման ղեկավարների կողմից տրւած հրամանի համաձայն, Իրանի տարածքով Թուրքիա անցայ, Կոնիա քաղաքում տեղաւորւեցի: Կոնիայում գտնւելուս ընթացքում ինձ հրաման եկաւ Ռաքքայից, որ Ամանորի գիշերը Ստամբուլի Թաքսիմի հրապարակում պէտք է յարձակում իրականացնեմ: Թաքսիմում տեղանքը հետախուզելով՝ տեսանիւթ ձայնագրեցի ու Ռաքքա ուղարկեցի: Ամանորի գիշերը եկայ Թաքսիմ, սակայն անվտանգութեան միջոցառումները շատ խիստ էին, յարձակում իրականացնելն անհնար էր թւում: Ինձ հրաման տւող անձի հետ կրկին կապ հաստատեցի: Նա ինձ յանձնարարեց կրկին ուսումնասիրել տարածքը, ես էլ երեկոյեան ժամը 22:00-ի կողմերը տաքսիով սկսեցի պտտւել ծովափի մօտով: «Reina» ակումբը շատ յարմար էր երեւում, անվտանգութեան խիստ միջոցառումներով էլ աչքի չէր ընկնում տարածքը: Հրաման տւող անձին ասացի՝ ընդունեց: Տաքսիով եկայ Զէյթինբուրնու թաղամաս, վերցրի զէնքերս այն տնից, որը վարձակալել էի, եւ գալով «Reina»՝ իրականացրի յարձակումը»,- մանրամասնել է ահաբեկիչը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։