Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Յունւարի 2017 12:20

Ալի Շամխանի.- «ԱՄՆ-ն որեւէ դերակատրութիւն չի ունենալու Աստանայի բանակցութիւններում»

Քանի որ Իրանը դէմ է եղել Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը, ուստի կազմակերպիչ երեք երկրների անունից համատեղ որեւէ հրաւէր չի յղւել Միացեալ Նահանգներին:

«ԱԼԻՔ» - Քանի որ Իրանը դէմ է եղել Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը, ուստի կազմակերպիչ երեք երկրների անունից համատեղ որեւէ հրաւէր չի յղւել Միացեալ Նահանգներին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նշելով, որ ԱՄՆ-ն որեւէ դերակատարութիւն չի ունենալու բանակցութիւնների ղեկավարման եւ ամփոփման գործում:

«Չկայ որեւէ պատճառ՝ սիրիական ճգնաժամի կապակցութեամբ քաղաքական նախաձեռնութիւններին ԱՄՆ-ի մասնակցութեան եւ ղեկավարման համար»,- շեշտել է Ալի Շամխանին՝ ընդգծելով, որ Իրանը, որպէս այն երկիրը, որը Սիրիայի կառավարութեան կողքին առանցքային դերակատարութիւն է ունեցել ահաբեկչութեան պայքարի գործում, ընդգծւած ներկայութիւն է ունենալու քաղաքական բոլոր գործընթացներում, այդ թւում, նաեւ, Աստանայի բանակցութիւններում:

Նա նշել է, որ Աստանայի բանակցութիւններին մասնակցելու են բացառապէս այն երկրները, որոնք ստորագրել են հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, ինչպէս նաեւ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ