Հա

Քաղաքական

18/01/2017

Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին

Սիրայում, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Հալէպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

«ԱԼԻՔ» - Սիրայում, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Հալէպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

Կարեւորելով վերջին շրջանում Սիրայում գրանցւած յաղթանակները, մասնաւորաբար Հալէպի ազատագրումը, նախագահը նշել է, թէ ահաբեկիչների եւ նրանց հովանաւորների յաղթանակի դէպքում ամբողջովին կը փոխւէր տարածաշրջանի ճակատագիրը:

«Ահաբեկիչները չէին էլ կարող պատկերացնել նման պարտութիւններ»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ Իրանի կառավարութիւնը, ժողովուրդն ու յեղափոխութեան առաջնորդը մշտապէս կանգնած են եղել, եւ շարունակելու են կանգնած մնալ սիրիական ժողովրդի կողքին:

Սիրայի վարչապետն էլ իր հերթին երախտագիտութիւն է յայտնել Իրանի կառավարութեան, ժողովրդին եւ յեղափոխութեան առաջնորդին ցուցաբերած անվերապահ հովանաւորութեան համար՝ նշեով, որ այն առանքային նշանակութիւն է ունեցել ահաբեկիչների դէմ պայքարում գրանցւած յաղթանակներում:

Նա յոյս է յայտնել, որ Աստանայի բանակցութիւնները կը նպաստեն Սիրայում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմանը:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների ամրաբնդումն ու խորացումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։